Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Ստորև ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած կազմակերպությունների համառոտ ցանկը:
Որոշումներ, օրենքներ և հռչակագրեր
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայկական հիշատակի օրվա առիթով -24 ապրիլ, 2021
- Լատվիայի Հանրապետության Սաեյման պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը — 06 մայիս, 2021
- Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը — 13 փետրվարի, 2020
- ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը — 12 դեկտեմբերի, 2019
- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը — 29 հոկտեմբերի, 2019
- Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից 2019-ի ապրլի 24-ի Հայոց ցեղասպապանության զոհերի պիտակավորումը — 6 հունիսի, 2019
- Պորտուգալիայի խորհրդարանն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը — 26 ապրիլի, 2019
- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հրամանագիր — 10 ապրիլի, 2019
- Իտալիայի խորհրդարանի Ստորին պալատը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել — 10 ապրիլի, 2019
- Նիդերլանդների խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձև — 23 փետրվարի, 2018
- Չեխիայի խորհրդարանն ընդունեց բանաձև Հայոց ցեղասպա-նու¬թյան ճանաչման և դատապարտման մասին — 25 ապրիլի, 2017
- Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը — 02 հունիսի, 2016
- Լյուքսեմբուրգի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը — 6 մայիսի, 2015
- Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը — 21 ապրիլի, 2015
- Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը — 1 դեկտեմբերի, 2014
- Շվեդիայի խորհրդարանի բանաձև — 11 մարտի, 2010
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը — 4 մարտի, 2010
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը -10 հոկտեմբերի, 2007
- Չիլի, Սենատի որոշումը – 5 հունիսի, 2007
- Արգենտինա, օրենք – 15 հունվարի, 2006
- Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարությունը -19 ապրիլի, 2006
- Լիտվա, Ասամբլեայի որոշումը – 15 դեկտեմբերի, 2005
- Եվրոպառլամենտի որոշումը – 28 սեպտեմբերի, 2005
- Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը -14 հուլիսի, 2005
- Գերմանիա, Պառլամենտի որոշումը -15 հունիսի, 2005
- Արգենտինա, Սենատի որոշումը – 20 ապրիլի, 2005
- Լեհաստան, Պառլամենտի որոշումը – 19 ապրիլի, 2005
- Նիդեռլանդներ, Պառլամենտի որոշումը – 21 դեկտեմբերի, 2004
- Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշումը -30 նոյեմբերի, 2004
- Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 21 ապրիլի, 2004
- Արգենտինա, Սենատի հռչակագիրը – 31 մարտի, 2004
- Ուրուգվայ, օրենք – 26 մարտի, 2004
- Արգենտինա, օրինագիծ – 18 մարտի, 2004
- Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա), Ազգային խորհրդի որոշումը-16 դեկտեմբերի, 2003
- Արգենտինա, Սենատի որոշումը -20 օգոստոսի, 2003
- Կանադա, Սենատի որոշումը – 13 հունիսի, 2002
- Եվրոպառլամենտի որոշումը -28 փետրվարի, 2002
- Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին II-ի հռչակագիրը, ՀՀ, Ս. Էջմիածին -27 սեպտեմբերի, 2001
- Հովհաննես Պողոս II-ի աղոթքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում -26 սեպտեմբերի, 2001
- Ֆրանսիա, օրենք – 29 հունվարի, 2001
- Իտալիա, Դեպուտատների Պալատի որոշումը – 16 նոյեմբերի, 2000
- Եվրոպառլամենտի որոշումը – 15 նոյեմբերի, 2000
- Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ – 7 նոյեմբերի, 2000
- Լիբանան, Պառլամենտի որոշումը -11 մայիսի, 2000
- Շվեդիա, Պառլամենտի զեկույցը – 29 մարտի, 2000
- Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ–28 մայիսի, 1998
- Բելգիա, Սենատի որոշումը – 26 մարտի, 1998
- Լիբանան, Դեպուտատների Պալատի որոշումը – 3 ապրիլ ի, 1997
- ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, որոշում 3540 – 11 հունիսի, 1996
- Հունաստան, Պառլամենտի որոշումը — 25 ապրիլ ի, 1996
- Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 23 ապրիլ ի, 1996
- Ռուսաստան, Դումայի որոշումը – 14 ապրիլի, 1995
- Արգենտինա, Սենատի որոշումը – 5 մայիսի,1995
- Եվրոպառլամենտի որոշումը – 18 հունիսի, 1987
- ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 247- 12 սեպտեմբերի, 1984
- Կիպրոս, Ներկայացուցիչների Պալատի որոշումը – 29 ապրիլի, 1982
- ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 148 – 9 ապրիլի, 1975
- Ուրուգվայ, Սենատ և Ներկայացուցիչների Պալատ, որոշում – 20 ապրիլի, 1965
- ԱՄՆ, Սենատ, որոշում 359 – 11 մայիսի, 1920
- ԱՄՆ, Կոնգրես, Մերձավոր
Արևելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919 - ԱՄՆ, Սենատ, կից որոշում 12 – 9 փետրվարի, 1916
- Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, համատեղ հռչակագիր -24 մայիսի, 1915
Վերոնշյալ փաստաթղթերի բովանդակությանը կարող եք ծանոթանալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում

