Եղանակը Հայաստանում․ օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին նախ կբարձրանա, ապա կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին շրջանների մեծ մասում, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հունվարի 21-22-ին, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան, 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա ևս 2-3

աստիճանով, հունվարի 20-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Երևանում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: