Վենս. Այսօր սկսվում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերության նոր փուլ

Արմինֆո.Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը միասին շատ մեծ արդյունքի են հասել: Խաղաղությունը զգուշավոր մարդիկ չեն ստեղծում։ Խաղաղությունը չի ստեղծվում անցյալում, այն ստեղծվում է ապագայում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՝ Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ։

Վենսի խոսքով՝ Հայաստանի վարչապետը, աշխատելով իր և ԱՄՆ նախագահի հետ, նման լուրջ առաջընթաց է գրանցել: “Մենք միասին ձևավորում ենք ոչ միայն խաղաղություն Հայաստանի համար, այլև՝ բարգավաճում ԱՄՆ-ի հետ համատեղ ։ Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաների մասին, որոնք հնարավոր չէին լինի առանց ձեր առաջնորդության և նվիրվածության, ինչպես նաև՝ առանց մեր երկրի նախագահի առաջնորդության: Ես իրոք համոզված եմ, որ այսօր սկսվում է Հայաստանի եւ ԱՄՆ — ի միջեւ գործընկերության նոր փուլ”, — ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահն ընդգծել, որ Միացյալ Նահանգները հպարտությամբ հաստատել է NVIDIA ընկերության մի շարք լիցենզիաներ: Նրա խոսքով ՝ դա նշանակում է նոր շուկաներ և նոր աշխատատեղեր՝ ինչպես ամերիկյան ընկերությունների, այնպես էլ Հայաստանի համար ։ “Խոսքը չիպերի մասին է, որոնք չկան և չեն կարող լինել աշխարհի երկրների մեծ մասում։ Այժմ դրանք կառուցվելու են այստեղ և արդեն կառուցվում են՝ վարչապետի առաջնորդության շնորհիվ։ Մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում պարոն վարչապետին և Հայաստանի ժողովրդին”, — ասել է Վենսը։