Թուրքիայի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ հարաբերությունները խզելու մասին

Թուրքիան դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետության  կառավարություն, խզել ենք հարաբերությունները Իսրայելի հետ»,- նշել է Էրդողանը:

Նա  հավելել է, որ Անկարան այս պահին ոչ մի քայլ չի ձեռնարկում ապագայում համագործակցությունը զարգացնելու համար։