Ռուսաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին մեկօրյա այցով կժամանի Հայաստան: Մեր տեղեկություններով՝ նա կայցելի Գյումրի եւ Երեւան:

Գյումրիում նախարարը կայցելի 102-րդ ռուսական ռազմաբազա: Երեւանում նախատեսված են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: