Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Ucom ընկերության գրասենյակում։
«Ներկա պահին ԱԱԾ ծառայողները խուզարկում են Ucom-ի նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակը և նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մակինյանը։
Փաստաբանն ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել, որով հայտնել էր, որ խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում։

