«Ուզու՞մ եք հաղթահարել կոռուպցիան տարբեր մակարդակներում». Լիլիթ Թումանյան

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր-անդամ Լիլիթ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ինչպես է պետք հաղթահարել կոռուպցիան: Գրառման մեջ, մասնավորապես, նշել է. «Ուզու՞մ եք հաղթահարել կոռուպցիան տարբեր մակարդակներում — սովորեցրեք մարդկանց հաշվել ու վերահսկել երկրի բյուջեն։ Մուտքերն ու ելքերը, ծախսերն ու եկամուտները — ֆինանսական վերահսկողություն

Ուզու՞մ եք հաղթահարել բռնապետության հակումները, ունենալ արդար ու թափանցիկ փոխհարաբերություններ պետության հետ — սովորեցրեք մարդկան իրավունք և օրենք։ Իրավական կրթություն և վերահսկողություն։

Ուզու՞մ եք ունենալ ուժեղ պետություն- թույլ մի տվեք, որ ձեր կրթական ռազմավարությունը թելադրեն այլ պետություններ՝ այլ շահերով, գրագետ հասարակությունն է ժողովուրդ, մնացած դեպքերում՝ կառավարելի ամբոխ»: