Պեպանյան Արծրունը անդրադարձ է կատարել, այսպես կոչված, «անգրագետ հարևան Պողոսի» խնդրին: Նա ֆեյսբուքյան իր գրառման մեջ, մասնավորապես, գրել է.
«Հիմա մի օրինակ բերեմ, որն ապացուցում է Հայկ Ասատրյանի 90 տարի առաջ ասած այն միտքը, որ հայերի գերակշիռ մասը խորքային երևույթները տեսնելու հատկություն չունեն և մտավոր մակերեսայնության տիրույթում են:
Ահավասիկ, հրապարակել եմ սույն հոդվածոնը՝
…Բաբլոյանը ասում է՝ «Ինձ երեկ վիրահատությունից հանել են, տարել են հարցաքննության, որից հետո նորից հետ եմ եկել ու շարունակել վիրահատությունը»:
Ու այս մասին պատմող նյութի տակ պողոսը գրում է՝
— Լավ են արել, որ չկարողանա հասցնի լափի թալանածը:
Պարզից էլ պարզ է, որ իմ ուշադրությունը գրավել է այն երևույթը, որ պողոսին չի հետաքրքրել վիրահատվող հայրենակցի ճակատագիրը և վրդովմունքի իր ձայնը չի բարձրացրել: Ավելին, հրճվանքի մեջ է կատարվածից:
Սպասելի էր, որ ընթերցողը քննարկեր ցավալի այդ երևույթը, դրա տարածվածությունը, առաջացման արմատները, հաղթահարման ուղիները:
Դա անելու փոխարեն գլխավորապես քննարկվեց Բաբլոյանի անձը, լուրի հավաստիության աստիճանը:
Իսկ պողոսի այս տեսակի գոյությունն աչքաթող արվեց:,Սպասելի է, որ պողոսի այս տեսակն էլ ավելի կստվարանա…»

