Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ շատ եք հարցնում, ասեմ` նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։

Սահմանադրության նախաբանին և/կամ Անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։

Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա Սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։

Այսօրվա նիստի տեսագրությունը քիչ անց կհրապարակվի Արդարադատության նախարարության կողմից։

Առաջիկա նիստում քննարկվելու է կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը»։