Չինաստանի և ԱՄՆ-ի կայուն հարաբերությունները համապատասխանում են երկու երկրների շահերին. Սի Ծինփինը շնորհավորել է Թրամփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա հաղթանակից հետո։

Իր հերթին Xinhua գործակալությունը հայտնել է, որ Սի Ծինփինը նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորական հեռագիր է հղել Թրամփին՝ նշելով, որ Պեկինի և Վաշինգտոնի կայուն, առողջ և հաստատուն հարաբերությունները համապատասխանում են Չինաստանի և Միացյալ Նահանգների շահերին և միջազգային հանրության ակնկալիքներին։

Չինաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ ՉԺՀ-ն ու ԱՄՆ-ն «փոխգործակցության ճիշտ ուղի կգտնեն նոր դարաշրջանում, որն օգուտ կբերի ինչպես երկու երկրներին և այնպես էլ ամբողջ աշխարհին»։

Ավելի վաղ Թրամփին ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել էր Չինաստանի արտգործնախարարությունը։

Թողնել պատասխան