Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը  Վիլսոնի նախագահությունից ի վեր. ամերիկացի հոգևորական

Թրամփի վարչակազմը կլինի ԱՄՆ ամենահայամետ վարչակազմը՝ Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է ամերիկացի հոգևորական, Ավետարանական եկեղեցու ամերիկացի սպասավոր Ջոել Թենին՝ հրապարակելով Այովայի նահանգապետի որոշումը, որով  ապրիլի 24-ը հայտարարվում է որպես Հայաստանի մասին տեղեկացվածության օր:

«Հանրապետական ​​կուսակցությունը փոխվել է. հիմա այլևս չի հանդուրժվելու Ադրբեջանի և Թուրքիայի տեռորը. «Հետևաբար, ես՝ Քիմ Ռեյնոլդսս՝ Այովա նահանգի նահանգապետ, սույնով հայտարարում եմ 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի մասին տեղեկացվածության օր»,- մեջբերել է Թենին Ռեյնոլդսի որոշումը: