Ժողովրդի 2026-ի կամ գուցե 2025-ի սխալ ընտրությունը բերելու է Հայաստանի կորստին. Վահե Հովհաննիսյան

2021-ի ժողովրդի սխալ ընտրությունը բերեց Արցախի կորստին, 2026-ի (կամ գուցե 2025-ի) սխալ ընտրությունը բերելու է Հայաստանի կորստին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը, նշելով, որ գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Նա ընգծոմ է, որ մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև, լինելու է պատկերացումների և ճանապարհի ընտրություն։