Առաջիկա 2-3 օրերը Սիրիա-ի համար կլինեն որոշիչ. Գեղամյան

Այս կարծիքը հայտնել է իր Տելեգրամ-ալիքում պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․ Նա լակոնիկ ուրվագծեց այս պահին Սիրիայում տիրող իրավիճակը.

Սիրիան` այս պահի դրությամբ

◾️ Գիշերը ահաբեկիչների սրընթաց արշավը դեպի մայրաքաղաք Դամասկոս հաջողվել է կանգնեցնել:

◾️ Այս պահին մարտերն ընթանում են ռազմավարական նշանակություն ունեցող Համա քաղաքի մոտ: Կառավարական բանակը սկսել է իրական մարտ վարել, ինչը և կանգնեցրել է ահաբեկիչներին:

◾️ Նախագահ Ասադն արդեն իսկ ստացել է որոշ միջազգային դիվանագիտական օժանադակություն: Սակայն էական է լինելու այսօր Իրանի արտգործնապարար Արաքչիի հետ հանդիպումը Դամասկոսում:

◾️ Հալեպ քաղաքը շարունակում է գրավված մնալ, իսկ բնակիչները (այդ թվում տասնյակ հազարավոր հայեր) փաստացի շրջափկված են իրենց տներում` սպասելով առաջիկա զարգացումներին:

◾️ Թուրքիան իր զորքերով դեռ չի մտել նոր տարածքներ, սակայն ահաբեկիչների երկու խոշոր խմբավորումներից մեկի` «Ֆաջ-ալ Հյուրիյա»-ի (فجر الحرية) ամբողջ համակարգումը, աշխատավարձը, կառավարումը լիակատար կերպով իրականացվում է Թուրքիայի կողմից:

◾️ Առաջիկա 2-3 օրերը կլինեն որոշիչ:

Ավելի մանրամասն այս մասին պատմում եմ այստեղ (https://youtu.be/2Qiowg8QJ4M?si=91AZrh1O5vC2dIYF) և այստեղ (https://www.youtube.com/live/nWDviH21oEY?si=NuejpnEXZFSnldHq&t=8794)։