Միհրանյանը քաղաքագետ է, ով ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար կարծիք է հայտնում ՌԴ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց»օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության telegram-ալիքը, Միհրանյանը Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։
Միհրանյանը քաղաքագետ է, ով ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար կարծիք է հայտնում ՌԴ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Տարբեր ժամանակներում անցանկալի անձանց ցուցակում են հայտնվել ՀՅԴ մի շարք գործիչներ, այդ թվում ՝ կուսակցության Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավարներից Մուրադ Փափազյանը։
Անդրանիկ Միհրանյանը, որին կիրակի ուշ երեկոյան թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը վերադարձել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) մամուլի ծառայությունը։
Sputnik
15 դեկտեմբերի

