Հնդկաստանը հավանություն է տվել ֆրանսիական Rafale 114 կործանիչների գնման եւ համատեղ արտադրության պլանին

Հնդկաստանի ՌՕՈւ-ն անմիջապես չեն արձագանքել ոչ աշխատանքային ժամերին մեկնաբանություններ տալու խնդրանքներին։ Սա կլինի զգալի արդիականացում Հնդկաստանի ՌՕՈւ-ի համար, որի կործանիչների լրակազմը, որը հիմնականում արտադրվում է Ռուսաստանում, նվազում է։

Bloomberg-ը տեղեկացրել է, որ Հնդկաստանն արդեն շահագործում է 36 Rafale ինքնաթիռ եւ ապրիլին պայմանագիր է կնքել կործանիչների 26 ռազմածովային տարբերակներ գնելու համար։

Բոլոր 114 ինքնաթիռները, բացառությամբ մի քանիսի, կարտադրվեն Հնդկաստանում ֆրանսիական պաշտպանական հսկայի հետ համատեղ, որը տեխնոլոգիաներ կփոխանցի հնդիկ գործընկերներին, հայտնել են աղբյուրները։ Ծրագիրը նախատեսում է, որ տեխնոլոգիաների փոխանցման ավարտից հետո ինքնաթիռը 50-60 տոկոսով կազմված կլինի Հնդկաստանում արտադրված բաղադրիչներից, այդ թվում՝ ինքնաթիռի կմախքը, ավիոնիկան եւ շարժիչը։

News.am